Search
Close this search box.

Հայաստանի ԱԳՆ-ն պապանձվել է և չի մեկնաբանում Բաքվի 5 շանտաժ-նախապայամանները Հայաստանին. Գագիկ Համբարյան

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Անթալիայում գտնվող Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովն անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրմանը նշել է, որ իրենք վաղուց են Հայաստանին փոխանցել այն 5 կետերից բաղկացած նախապայմանները, որոնց, եթե ՀՀ-ն համաձայնություն տա, ապա այդ պայմանագիրը կստորագրվի…
Սակայն, մինչև հիմա Հայաստանի ԱԳն-ն և նրա ղեկավար գործակալ “օմեգա” Արոն և որևէ այլ պաշտոնյա չեն բացահայտել, թե ինչ բովանդակությամբ փաստաթուղթ են Բաքվից ստացել, որը թույլ է տալիս ենթադրել, որ Բաքվի առաջ քաշած այդ 5 շանտաժ- նախապայմաններն ուղղակի հակահայկական են և իրենցից ենթադրում են նոր և ավելի նսեմացնող կապիտուլյացիա Հայաստանի համար…

Ըստ լրագրող Ն. Հոխիկյանի, այդ 5 նախապայմաններն են.
● Հայաստանի կողմից Ադրբեջան տարածքային ամբողջականության ճանաչումը՝ այդ թվում Արցախի հանդեպ ցանկացած պահանջից հրաժարում,
● Հայկական զորքերի դուրս բերում, ՀՀ տարածքից, այսպես կոչված, “անկլավներից”, խոսքը Արարատի մարզի Տիգրանաշեն և Տավուշի մարզի 5 գյուղերի մասին է,
●Հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիա և դելիմիտացիա՝ 1970 թվականի խորհրդային քարտեզի հիման վրա,
● Տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում՝ այդ թվում հատուկ կարգավիճակ տալով, այսպես կոչված, “Զանգեզուրի միջանցքին”,
● Ադրբեջանցի փախստականների՝ Հայաստան վերադառնալու հնարավորության քննարկում կամ նրանց նյութական վնասի փոխհատուցում։
Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանն և եթե Հայաստանի թրքասեր և ադրբեջանաթուրքական տանդեմի հետ “խաղաղության օրակարգով” առաջնորդվող իշխանությունները այս նախապայմաններից նույնիսկ մեկը կատարեցին, ապա կարելի է ասել, որ վերջ կտրվի առանց այդ էլ շատ ծանր վիճակում գտնվող մեր երկրին…
Հետաքրքիր է, Նիկոլ Անհողին երկրպագողները, ժեխը և փթիրը, որոնց համար Հայաստանի տարածքները՝ դա գրավված տարածքներ են, ինչպե՞ս են ընդունելու թուրքերին իրենց հարևանությամբ, օրինակ՝ Սյունիքում, Ամասիայում, Մասիսում …

Ի դեպ, որևէ նիկոլական պաշտոնյա և հողատու Նիկոլին երկրպագողները ծպտուն չեն հանում, որ 1988-90 թ-ններին մոտ 350 հազար հայ է վտարվել Բաքվից, Գանձակից, Սումգայիթից և Ադրբեջանական ԽՍՀ այլ բնակավայրերից…

Please enter a valid URL