Search
Close this search box.

Հուսով եմ կարճ ժամանակում պատկան մարմինները կայցելեն Ալեքսանյանին

Փաստորեն կան մարդիկ ավելի կոնկրետ Սամվել Ալեքսանյանը,որը՝ձեթի,շաքարավազի,ալյուրի արհեստական դեֆիցիտ կարող է առաջացնել շուկայում՝ ցանցերին առանձին սուպերմարկետներին չտրամադրելով ապրանք և նույն ապրանքը ավելի թանկ գնով վաճառել իրեն պատկանող սուպերմարկետներում որտեղ, որ չես տեսնի վերընշված ապրանքների պակասություն:

Փաստն այն է, որ անձը պատճառ է դառնում այս մի քանի օրվա ժողովրդի մեջ առաջացած խուճապային տրամադրությանը :Ոնց որ, թե ժամանակն է որպեսի համապատասխան մարմինները օր առաջ զբաղվեն Ալեքսանյանով և պարզեն, թե ինչի հետ է կապված նրա կողմից սահմանված գների նման աճը, ինչու չի տրամադրում ապրանքները խանութներին ինչպես նաև պարզել արդյոք Ալեքսանյանը այդ ապրանքները ներմուծել է արդեն, իսկ թանկացած գներով թե՞ ամիսներ առաջ ներմուծած և պահեստում մնացած ապրանքն է թանկով վաճառում քաղաքացիներին:

Ի գիտություն Ալեքսանյանին և էլի շատերին թարմացնելով ձեր հիշողությունը ասեմ, որ 2018-ից ՀՀ-ում այլևս մենաշնորհությունը վերացված է և, եթե դուք դա մոռացել եք և փորձ եք անում հերթական անգամ նման դրսևորում ցուցաբերել հիշելով ձեր գործունեությունը հհկ-ի ժամանակ ապա չարաչար սխալվում եք:

Հուսով եմ կարճ ժամանակում պատկան մարմինները կայցելեն Ալեքսանյանին և կկարգավորեն խնդիրը և կկարգավորեն այնպես, որ երբեք, թե Ալեքսանյանը և, թե մյուս բոլոր գործարարները նման ձևով չեն օգտվելու առիթից միայն, թե իրենց գրպանը լիքը լցվի:

Please enter a valid URL