Այսօր մարտի 13-ին մարզահմերգային համալիրում տեղի է ունենում Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:
Երդմնակալության արարողությանը չեն մասնակցի 2-րդ եւ 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Արմեն Սարգսյանի մասնակցության վերաբերյալ տեղեկություններ չկան:
Երդմնակալությանը կմասնակցի նաեւ ամենայն հայոց կաթողիկոսը:
Նշենք, որ Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվել է մարտի 3-ին։ Ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել նախագահի ընտրությանը. նրանք ավելի վաղ հայտարարել էին նաեւ թեկնածու չառաջադրելու մասին։
Նորընտիր նախագահը պաշտոնը ստանձնելու է մարտի 13-ին, Ազգային ժողովի հատուկ նիստում, որը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում։
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական էր տվել հունվարի 23-ին։