Search
Close this search box.

Օր 18. վերջին ժամերին տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունները

Ռուսաստանի զինված ուժերն ազատ են արձակել մոտ 300 քաղաքացու, որոնք ազգայնականների կողմից պատանդ էին պահվել ուկրաինական Նիկոլսկոյե գյուղի մենաստանում, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ТАСС
***

Հումանիտար միջանցքների շնորհիվ շաբաթ օրը՝ մարտի 12-ին, հաջողվել է դուրս բերել 12 729 մարդու, իսկ Մարիուպոլի մարդասիրական բեռը պետք է լինի վաղը կեսօրին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ժամը 02։35-ի տեսաուղերձում:
***

PayPal վճարային համակարգը հայտարարել է, որ մարտի 18-ին կարգելափակվեն ռուսաստանցիների բոլոր էլեկտրոնային դրամապանակները:
***

Թրամփը համարում է, որ Ուկրաինայում իրավիճակը կարող է Երրորդ համաշխարհային պատերազմի հանգեցնել:
***

Ֆրանսիայի նախագահի խորհրդականի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը դեռ մտադիր չէ դադարեցնել պատերազմն Ուկրաինայի դեմ, գրում է Der Spiegel-ը:
***

Կրամատորսկի բնակիչները հայտնում են Մելովայա լեռան տարածքում գտնվող ռազմական օդանավակայանին հարվածելու մասին :
***

Իսրայելական հետախուզությունը հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Բրեստում ռազմական կոնտինգենտ է ստեղծում:
***

Ուկրաինային ԱՄՆ-ի օգնության նոր փաթեթը ներառում է հակատանկային և հակաօդային համակարգեր, ինչպես նաև փոքր զենքեր․ Reuters
***

Ուկրաինացի զինվորականները Ազովի ծովում կրակել են ռուսական նավի վրա, գործ է հարուցվել, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն։
***

ԵՄ-ն լուրջ մտահոգություններ ունի, որ Ռուսաստանը կարող է «ընդլայնել իր ռազմական գործունեությունը» ՆԱՏՕ-ի երկրներից մեկի դեմ, ասել է Բորելը. ТАСС
***

Բելառուսը դադարեցրել է շաքարի արտահանումը ներքին պահանջարկի ավելացման պատճառով. РИА новости

Please enter a valid URL