Հրատապ դիմել եմ միջազգային համապատասխան գործընկերներիս, Հայաստանում ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի դեսպաններին՝ ակնկալելով հրատապ արձագանք և դատապարտող հայտարարություն Ադրբեջանի հանցավոր գործողությունների կապակցությամբ՝ նպաստելու Արցախում բնականոն կյանքի վերականգնմանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Ադրբեջանի շարունակական հանցավոր քաղաքականությունը՝ միտված Արցախում ապրող խաղաղ բնակչության ահաբեկմանը, կյանքի և մյուս հիմնարար իրավունքների ոտնահարմանը, Արցախի հայաթափմանը, խիստ վտանգավոր և բացարձակ անթույլատրելի կետի է հասել: Արցախը կանգնած է ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՃԳՆԱԺԱՄԻ շեմին: