Search
Close this search box.

Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման հնարավոր վայրը․կհամաձայվի՞ Պուտինը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Իսրայելում բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտարարել է այսօր՝ արտասահմանյան լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ես պարոն Բենեթին (Իսրայելի վարչապետ) ասացի, որ սխալ է և ոչ կառուցողական Ռուսաստանում, Ուկրաինայում կամ Բելառուսում հանդիպելը. սրանք այն կետերը չեն, որտեղ հնարավոր է դադարեցնել պատերազմը, ես խոսում եմ առաջնորդների հանդիպման մասին։ Իսրայելը կարո՞ղ է այդպիսի երկիր լինել՝ Երուսաղեմը, կարծում եմ՝ այո, և ես նրան ասացի այդ մասին»,- ասել է նա։

Please enter a valid URL