Search
Close this search box.

Ադրբեջանը կփորձի փակել Լաչինի միջանցքը

Իրանն ու ադրբեջանն ուրբաթ օրը ստորագրել են Իրանի տարածքով ադրբեջանը Նախիջևանի ինքնավար հանրապետությանը միացնող նոր ավտոմայրուղու կառուցման համաձայանգիրը:

Առաջին հայացքից կարող է այնպես թվալ, որ ադրբեջանը հրաժարվում է Սյունիքով անցնող ավտոմայրուղուց և բավարարվում է երկաթգծով, ինչը կարող է մասամբ դրական առաջընթաց համարվել: Բայց իրականում ադրբեջանն այլ նպատակ է հետապնդում, որը որոշ ժամանակ անց հանգեցնելու է Լաչինի միջանցքի փակմանը:

Իրանի տարածքով կառուցվելիք մայրուղին ընդամենն այլընտրանքային ճանապարհ է լինելու: Շատ պարզ է, որ «խաղաղության դարաշրջան» սկսվելուց հետո, եթե ադրբեջանը փորձեր փակել Լաչինի միջանցքը հայկական կողմն էլ որպես ճնշման լծակ իր ձեռքում կունենար Սյունիքով կառուցվելիք ավտոմայրուղին, ինչը ցանկացած ժամանակ կարող էր փակվել հայկական կողմի միջոցով: Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին միացնող այլընտրանքային մայրուղին հայակական կողմին զրկելու է այդ ռազմավարական լծակից:

Ինչ վերաբերում է երկաթգծին դրա միայն 40կմ է անցնում Հայաստանի տարածքով, իսկ ավելի քան 100կմ-ը գտնվում է Նախիջևանի տարածքում: Դա նշանակում է, որ կապիտուլյանտի գովերգած երկաթգիծն ավելի շուտ մեր վրա ճնշում գործադրելու ռազմավարական լծակ է լինելու ադրբեջանի ձեռքում: Ի դեպ հիշենք, որ այս պահին մենք ադրբեջանին ենք հանձնել Իրան-Հայաստան միջպետական ճանապարհի կարևոր հատվածը և դրա դիմաց կառուցել ենք այլընտրանքային մի ճանապարհ, որն այսօր հերթական անգամ փակվել է փլուզման պատճառով:

Նոյ. 9-ի կապիտուլյացիայի փաստաթղթի 6-րդ կետի համաձայն երեք տարվա ընթացքում պիտի կառուցվեր Լաչինով Հայաստանն Արցախին միացնող այլընտրանքային ճանապարհ: Դրա մեկ ու կես տարին անցել է ու այդ կապակցությամբ դեռ որևէ քայլ չի վերցվել:

Ռոբերտ Մարկարյան

Please enter a valid URL