Ուկրաինան և Ռուսաստանը այսօր՝ մարտի 12-ին, անցկացրել են պատերազմի ավարտի պայմանների շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Պատվիրակությունները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ աշխատանքային ենթախմբերի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը, ով հանդիսանում է Ուկրաինայի բանակցային պատվիրակության անդամ։
«Ռուսական պատվիրակության հետ բանակցությունները շարունակվում են տեսաֆորմատով։ Ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր։ Ուկրաինայի դիրքորոշումները որոշված են նախկին ամենախիստ դիրեկտիվներով»,- ասել է Պոդոլյակը։
Թե ինչ հարցերով են զբաղվելու ստեղծված աշխատանքային ենթախմբերը, ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչը չի ասել։