Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին այն հարցին, թե բանակցություններն ընթացել են նախկին՝ «Բելովեժյան թավուտի» ձեւաչափով, դրական պատասխան է տվել։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ինտերֆաքս»-ին հաստատել էր, որ ռուսական և ուկրաինական պատվիրակությունները շարունակում են բանակցությունները, դրանք ընթանում են տեսաֆորմատով։
«Այո, բանակցությունները շարունակվում են տեսաֆորմատով, պատվիրակությունը շարունակում է գլխավորել (ՌԴ նախագահի օգնական-խմբ.) Վլադիմիր Մեդինսկին»,- ասել էր Պեսկովը և հավելել. «Առայժմ ձեռնպահ ենք մնում մանրամասները մեկնաբանելուց»։