Search
Close this search box.

Ստեփանակերտը հոսանքազրկվել է

Արցախում NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ մոտ 20 րոպե առաջ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը հոսանքազրկվել է:

Նշենք, որ հոսանքը վերակագնվել է 30 րոպե անց:

Հիշեցնենք, որ այսօր «Արցախէներգո»-ն հայտարարություն էր տարածել` կոչ անելով խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան` հնարավոր խափանումներից խուսափելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 8-ի գիշերն էլ վնասվել էր ՀՀ-ից Արցախ եկող գազատարը, Արցախում արդեն 5 օր է գազ չկա: Դեպքը տեղի էր ունեցել ադրբեջանական դիրքի մոտ:

Նշենք, որ ադրբեջանական կողմը խոչընդոտում է գազատարի վերականգնման աշխատանքներին:

Please enter a valid URL