Search
Close this search box.

Ռուսաստանի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Նովոանդրեևկայի և Կիրիլովկայի նկատմամբ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի այն տարածքների քարտեզը, որոնք հատուկ գործողության ընթացքում անցել են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վերահսկողության տակ։

Ռազմական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Նովոանդրեևկա, Կիրիլովկա բնակավայրերի վրա և հասել Նովոմայորսկոյե-Պավլովկա-Նիկոլսկոյե-Վլադիմիրովկա-Բլագոդատնոե գիծ։

Օրվա ընթացքում առաջխաղացումը կազմել է 12 կիլոմետր, ասել է Կոնաշենկովը։

ԼԺՀ-ի զորքերի խումբը վերահսկողության տակ է վերցրել երկու բնակավայր և գրավել Պոպասնայա քաղաքի հարավային և կենտրոնական հատվածները, ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ջոկատները հասել են մինչև Սեւերոդոնեցկ քաղաքի ծայրամասերը:

Ըստ ՊՆ-ի՝ օրվա ընթացքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիան և հակաօդային պաշտպանությունը խոցել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերի մեկ Մի-24 ուղղաթիռ և երեք անօդաչու թռչող սարք, շարքից հանել Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 79 օբյեկտ։ Ընդհանուր առմամբ, հատուկ գործողության ընթացքում շարքից հանվել է ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 3593 օբյեկտ՝ ուղղաթիռներ, տանկեր և զրահապատ մարտական ​​մեքենաներ, բազմակի հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր և այլն։

Please enter a valid URL