Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանցի լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի մոտ 1300 զինծառայող է զոհվել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում, փոխանցում է РИА Новости-ն։
Նշենք, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ փետրվարի 24-ից Ուկրաինայում ավելի քան 1200 խաղաղ բնակիչ է զոհվել կամ վիրավորվել։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ որոշել է ռազմական հատուկ գործողություն իրականացնել Դոնբասի պաշտպանության համար՝ ի պատասխան ԼԺՀ-ի և ԴԺՀ-ի ղեկավարների օգնության խնդրանքի։