Search
Close this search box.

Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. 4 հոգի, որից 2-ը՝ դպրոցականներ, տեղափոխվել են Սևանի հիվանդանոց

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ երեկ՝ դեկտեմբերի 12-ին, թունավորման դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Սևանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ «սուր էկզոգեն շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ։

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել Չկալովկա գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հասմիկ Գևորգյանը, 10-ամյա Գոհար Գևորգյանը, 45-ամյա Մարինե Կնդոյանը և Նորատուս գյուղի բնակիչ՝ 15-ամյա Գուրգեն Մանուկյանը։ Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են Սևանի Նալբանդյան փողոցի 33 շենքի թիվ 4 հասցեում գտնվող խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազի հետևանքով։

Փաստի առթիվ Ոստիկանության Սևանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Թունավորվածներից Գ. Գևորգյանը սովորում է Չկալովկա գյուղի դպրոցի 5-րդ դասարանում, իսկ Գ. Մանուկյանը՝ Նորատուս գյուղի դպրոցի 10-րդ դասարանում։

Please enter a valid URL