Անցակետերից մեկում ձերբակալվել է Ուկրաինայում իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Կունիցկին։ Այս մասին Facebook-ում հայտնել է Ազգային ոստիկանության փոխնախագահ Ալեքսանդր Ֆացևիչը։
«Ուկրաինսկայա պրավդա»-ի հաղորդմամբ՝ Կունիցկին բերման է ենթարկվել, քանի որ նկարահանում էր ճանապարհի անցակետը, ինչն այժմ արգելված է։ Թե կոնկրետ որտեղ է բերման ենթարկվել պատգամավորը, դեռ հայտնի չէ։