Հայաստանում մարտի 12-ին կատարվել է 2939 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 111 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ մեկ օրում առողջացել է 282 հիվանդ, մահվան 2 դեպք է արձանագրվել։ Մահացածներից 4-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Հայաստանում մարտի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421953 դեպք, որոնցից 408215 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3533 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8570 դեպք է արձանագրվել:
Մահվան ևս 1635 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Ընդհանուր կատարվել է 2933020 թեստավորում։