Լուգանսկի շրջանի մեծ մասը գտնվում է ռուսական զորքերի վերահսկողության տակ, այդ հատվածում տարածվում է ռուսական քարոզչություն ու կեղծ լուրեր։ Այս մասին, ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, հայտարարել է Լուգանսկի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավար Սերգեյ Գայդայը:
***
Կիևի արվարձաններում մարտերը շարունակվում են. քաղաքն ունի միայն 1-2 շաբաթվա սննդամթերք և բժշկական պարագաներ. CNN
***
Ռուսաստանի իշխանությունները որոշել են համալրել Ուկրաինայում կռվող իրենց բանակի ռեզերվները երկրի բնակիչների, ինչպես նաև Դոնեցկի, Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների և Ղրիմի բնակիչների հաշվին։ Գաղտնի մոբիլիզացիա է ընթանում:
***
Իվան Ուրգանտն ընտանիքի հետ լքել է Ռուսաստանը․ լրատվամիջոցներ
***
Ռուսաստանից դուրս գտնվող բանկից և էլեկտրոնային դրամապանակներից փոխանցումով ստացված միջոցները մարտի 12-ից թողարկվում են միայն ռուբլով՝ բանկի փոխարժեքով, հայտնում է ՌԴ Կենտրոնական բանկը։
***
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանում Պեսկովի կնոջ և նրա չափահաս երեխաների նկատմամբ․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
***
ՄԱԿ-ը Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների հետ կապված իրավիճակը հետաքննելու մանդատ չունի. գլխավոր քարտուղարի գրասենյակը։
***
Meta (Facebook) հայտարարել է.
• Facebook-ի և Instagram-ի նոր քաղաքականությունը կգործի միայն Ուկրաինայում՝ թույլ տալով տեղացի օգտատերերին իրենց «զայրույթն արտահայտել» ռուսական զորքերի դեմ;
• Facebook-ը և Instagram-ը չեն հանդուրժի ռուսաֆոբիան և որևէ խտրականություն ռուսների նկատմամբ։
***
ԱՄՆ-ի 12000 զինվորականներ տեղափոխվել են Ռուսաստանի սահմաններ, ԱՄՆ-ը կպաշտպանի ՆԱՏՕ-ի երկրների յուրաքանչյուր թիզը. Բայդեն
***
Բայդենը «հուսադրել է», որ եթե երրորդ համաշխարհային պատերազմ սկսվի, այն Ուկրաինայում չի լինի։
***
Բայդենն ասել է, որ տանկեր ու ինքնաթիռներ ուղարկելը Ուկրաինա, որոնք կվերահսկվեն ամերիկացիների կողմից, կբերի երրորդ համաշխարհային պատերազմի։
***
YouTube-ն անմիջապես սկսում է արգելափակել ռուսական պետական լրատվամիջոցները ամբողջ աշխարհում:
***
Շվեյցարիան, կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ, փակում է երկինքը հակամարտող կողմերի ինքնաթիռների և այլ պետությունների ինքնաթիռների համար, որոնք հակամարտող կողմերին ռազմական աջակցություն կցուցաբերեն։
***
ՄԱԿ-ը Ռուսաստանի Դաշնությանը և Ուկրաինային կոչ է անում շարունակել բանակցությունները՝ հրադադարի և հումանիտար ոլորտում պայմանավորվածությունների հասնելու համար։ Ուկրաինայում մարդասիրական միջանցքների գործունեությունը պետք է շարունակվի, կարծում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։
***