Բաքուն Հայաստանին հարաբերությունները կարգավորելու հինգ կետից բաղկացած առաջարկ է ուղարկել։ Այդ մասին Անատոլիական գործակալությանն ասել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման մասին փաստաթուղթ՝ բաղկացած 5 կետից, եւ սպասում է պատասխանի։ Եթե Հայաստանն անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները, սա շատ լավ հնարավորություն է նրանց համար»,- ասել է նա։
«Փաստաթուղթը մեկ էջանոց է։ Եթե հայկական կողմը ցանկանում է, որ հարաբերությունները կարգավորվեն, ապա պետք է այս առաջարկին իր մոտեցումը հաղորդի։ Այս փաստաթղթում ամրագրված բոլոր սկզբունքները միջազգային հարաբերությունների սկզբունքներ են», ասել է նա։