Ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև մեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
ՀՀ կառավարության նիստում որոշում է ընդունվել փոփոխություն կատարել կառավարության թիվ 1251-Ն որոշման մեջ, որով սույն թվականի ապրիլի 1-ից ավտոմեքենայի առուվաճառքի, ինչպես նաև ավտոմեքենայի խոտանման գործընթացում քաղաքացիներից այլևս չի պահանջվի փաստաթուղթ՝ պարտավորությունների վերաբերյալ (0-ական տեղեկանք)։ Տվյալները ՀՀ Ոստիկանությանը կփոխանցվեն փոխադրամիջոցի հարկի միասնական շտեմարանից` էլեկտրոնային եղանակով։
Համակարգի նմանատիպ գործարկման շնորհիվ քաղաքացիները նաև հնարավորություն կստանան իրավունքները գրանցելիս տեղում մարելու առկա պարտավորությունները, ինչն ավելի դյուրին կդարձնի տրանսպորտային միջոցի նկատմամբ իրավունքների գրանցման (հաշվառման) գործընթացը։
Նախագիծը կյանքի է կոչվել Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ Ոստիկանության համատեղ աշխատանքի շնորհիվ: