Search
Close this search box.

Ռուսաստանը դեպի Հայաստան թռիչքների համար վերացրել է COVID-19-ի սահմանափակումները

Ռուսաստանը փոխադարձ հիմունքներով վերացնում է COVID-19-ի պատճառով սահմանված սահմանափակումները դեպի Հայաստան, Ադրբեջան Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Ուզբեկստան և Իրան անկանոն և կանոնավոր չվերթների համար, ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Այս մասին հայտնում է TASS-ը։

Նախկինում ամբողջությամբ հանվել էին նաև դեպի Բելառուս, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս (բացառությամբ Կահիրե), Արաբական Միացյալ Էմիրություններ, Թուրքիա, Ֆինլանդիա, Չեխիա, Շվեյցարիա, Հարավային Կորեա և Կուբա թռիչքների սահմանափակումները։

Թռիչքները դեպի այդ երկրներ այժմ սահմանափակված են միայն օդային փոխադրումների վերաբերյալ միջկառավարական համաձայնագրերի և երկրների ավիացիոն իշխանությունների միջև առանձին համաձայնագրերի դրույթներով։

Կանոնավոր և ոչ կանոնավոր թռիչքներ կատարելիս ավիաընկերությունները պետք է համապատասխանեն ՌԴ գլխավոր պետական ​​սանիտարական բժշկի՝ «COVID-19-ի տարածումը կանխելու համար մեկուսացման ապահովման մասին» որոշման դրույթներին, ավելացրել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։

Please enter a valid URL