Հունգարիայի վարչապետն ասել է, որ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ, որոնք կազդեն գազի կամ նավթի վրա, հայտնում է Reuters-ը:
***
Լուկաշենկոն մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների, հայտնում է ԲԵԼՏԱ-ն:
***
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լուցկի և Իվանո-Ֆրանկիվսկի ռազմական օդանավակայանները շարքից դուրս են բերվել:
***
Twitter-ը կսահմանափակի բելառուսական պետական ԶԼՄ-ների հաղորդագրությունների տարածումը:
***
Բայդեն. «Պուտինն Ուկրաինայում երբեք հաղթանակ չի ունենա»:
***
Ռուսաստանը կարող է կենսաբանական և քիմիական զենք կիրառել ուկրաինացիների դեմ: Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
***
Զելենսկին հերթական անգամ հերքել է Ուկրաինայից հեռանալու մասին տեղեկությունը։ Բայց նա խոստովանեց. ԱՄՆ-ից երկրից հեռանալու առաջարկներ են եղել։ Սակայն այժմ նա, իբր, նրանց չի դիտարկում. РИА новости
***
Մեծ յոթնյակի երկրներն աշխատում են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վրա, ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը ТАСС:
***
Լատվիայի իշխանությունները մինչև 700 եվրո տուգանք են սահմանել արգելված (ռուսական) հեռուստաալիքներին միանալու համար։
***
Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ Պուտինը դեմ չէ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ ուղիղ բանակցություններին։
***
Disney-ը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում։ Որոշումը կազդի նոր արտադրանքի թողարկման և արտադրության, լիցենզավորման և National Geographic ամսագրի գործունեության վրա։
***
ԱՄՆ-ը մտադիր չէ զորք ուղարկել Ուկրաինա. Սպիտակ տուն
***
Ավելի քան 2,3 մլն մարդ լքել է Ուկրաինայի տարածքը՝ փետրվարի 24-ին ՌԴ ԶՈւ հատուկ գործողության մեկնարկից ի վեր: