Search
Close this search box.

Ինչո՞վ է զբաղված նախկին իմքայլականը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից հետո «Իմ քայլը» խմբակցությունն առաջիններից մեկը լքած նախկին պատգամավոր Գոռ Գեւորգյանը, որը զբաղվում է դասախոսական աշխատանքով, մեր լրագրողի հետ զրույցում վաստահեցրել է, որ չի զղջում իշխանության հետ կապերը խզելու համար։

«Ես դիրքորոշում եմ հայտնել պետության նկատմամբ ունեցած իմ պարտավորությունների շրջանակում»,- ասել է Գեւորգյանը՝ հիշեցնելով, որ առաջնորդվել է պետության շահով եւ սեփական խղճով։ Նա այժմ կրկին դասախոսական աշխատանքով է զբաղված։

«Պասիվությունս չեմ գնահատում բացասական, թեպետ պասիվություն էլ չէի գնահատի, պարզապես հանրային հարթակներից մի փոքր այն կողմ եմ գնացել, սակայն շարունակում եմ իմ մասնագետ գործընկերների հետ ակտիվ քննարկումներ ունենալ, այդ թվում՝ քաղաքական հարցերի շուրջ»,- ասել է նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Please enter a valid URL