Խայտառակ երևույթներ կան մեր երկրում, ֆեյսբուքյան իր էջում գրում է իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը և շարունակում․
Բերեմ ամենաթարմ օրինակներից մեկը: Երբ ՀՀ կառավարությունն «անհաշտ» պայքար սկսեց պոլիէթիլենային տոպրակների դեմ, վերջիններս միայն «հաստացան» և թանկացան: Իսկ տարօրինակությունն այն է, որ պոլիէթիլենային տոպրակների գինը «սահմանվեց» 45 ՀՀ դրամ: Ինչու՞ հենց 45, այլ ոչ 40 կամ 50:
Խնդիրն այն է, որ ՀՀ-ում 5 և ավելի ցածր արժեք ունեցող դրամ չի շրջանառվում: Այդ դեպքում, ինչպե՞ս պետք է վերադարձվի պոլիէթիլենային տոպրակ գնած քաղաքացու մանրը: Այս երևույթին ի՞նչ անուն դնեմ: Երևի՝ գրպանահատություն:
Անցնեմ առաջ: Ուրեմն, «Երևան Սիթի»-ներում (Yerevan City Supermarkets) (օրինակ՝ Կոմիտաս 1-ում) հրաժարվում են սպասարկել այն հաճախորդներին, որոնք խանութ են եկել իրենց տոպրակներով և չեն ցանկանում գնել խանութի առաջարկած 45 դրամանոց տոպրակը:
Հենց այսօր այդպիսի դեպք եղավ: Այս երևութին ի՞նչ անուն դնեմ: Երևի՝ բեսպրեդել:
Եվ սա դեռ վերջը չէ: