ՌԴ Տվերի շրջանային դատարանը տասը տարվա ազատազրկման է դատապարտել Դոնի Ռոստովի 29-ամյա բնակչին, ով օրենքով գողի կարգավիճակ ունի։ Նա բանտարկվել է հանցավոր հիերարխիայում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու և պահակների վրա հարձակվելու համար։ Այս մասին Lente.ru-ին հայտնել են շրջանի դատախազության մամուլի ծառայությունից։
Գործով ներգրավված անձը՝ Արթուր Աթաբեկյանը, քրեական աշխարհում հայտնի է Արթուր Մոլոդոյ կամ Արթուր Ռոստովսկի մականվամբ, պարզաբանում է MK.ru.-ն։
Դատապարտյալը մեղավոր է ճանաչվել նաև Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 321-րդ հոդվածով («Հասարակությունից մեկուսացում ապահովող հիմնարկների գործունեության ապակազմակերպում»):
Դատարանը գտել է, որ 2016 թվականի դեկտեմբերից գործով անցնող անձը քրեական հիերարխիայում զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը՝ լինելով օրենքով գող, գողական գաղափարներ քարոզող։ Ամրապնդելով իր կարգավիճակը՝ նա ազատությունից զրկելու վայրերում 789 անգամ խախտել է գաղութի ներքին կանոնները, ինչի համար տեղափոխվել է պատժախուց։
Նշվում է նաև, որ Տվերի մարզում նա բռնություն է գործադրել հատուկ հաստատության երկու աշխատակցի նկատմամբ։