Search
Close this search box.

«Հրապարակ». Ո՞ւմ կփրկեք առաջինը՝ Փաշինյանի՞ն, թե՞ Գեղամյանին. Ուսանողի հարցն ու պատգամավորի ինքնագոհ պատասխանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ուշագրավ հարցուպատասխան է ծավալվել բուհի ուսանողներից մեկի և ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի միջև։

Բուհի ԿՎՆ-ի թիմի բլից հարցերից մեկին, թե՝ պատկերացրեք նավով գնում են Նիկոլ Փաշինյանը և Արտաշես Գեղամյանը, սկսվում է փոթորիկ, ո՞ւմ կփրկեք առաջինը, պատգամավորն ինքնագոհ նետել է․ «Նավակին, որովհետև իրենք երկուսն էլ խեղդվող չեն»։

Միջոցառմանը ՀՀԿ երիտթևի հավերժ նախագահ Ավագյանից բացի՝ մասնակցել է նաև ՀՀԿ-ական ոչ պակաս «երիտասարդ» պատգամավոր Արմեն Աշոտյանը, որոնք երկուսն էլ այդ բուհի շրջանավարտ են, իսկ հիմա էլ հոգաբարձուների խորհրդի կազմում են»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:

Please enter a valid URL