Search
Close this search box.

Այսօր, ամենուշը՝ վաղը, ստիպված ենք լինելու Ձեզ ազատել նախարարի պաշտոնից․ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խչաատուրյանի մասնակցությամբ վերջին նիստն է. նա ստանձնելու է ՀՀ նախագահի պաշտոնը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Խաչատուրյանին համատեղ աշխատանքի համար ու հաջողություններ մաղթեց։
Վահագն Խաչատուրյանն էլ ասաց, թե շնորհակալ է վստահության համար, որ այս 7 ամիսների ընթացքում իրեն հնարավորություն է տվել վարչապետն աշխատելու որպես կառավարության անդամ։

«Ես շատ գոհ ու զգացված եմ այն մթնոլորտի համար, որ ստեղծվել էր կառավարությունում ու ինձ հնարավորություն է տրվել իմ գիտելիքներն ու փորձն օգտագործել նախարարության ղեկավարման աշխատանքում։ Հավատացեք, որ կառավարության իմ գործընկերների վերաբերմունքն իմ նկատմամբ ընդգծված է եղել, չգիտեմ՝ ինչով պայմանավորված, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել», — ասաց նախարարը։

Նա նշեց՝ համոզված է, որ միասին հաջողություններ են արձանագրելու։
«Մեր ժողովուրդը թող վստահ լինի՝ այն ծրագրերը, որ նախատեսել է կառավարությունը, մեր համատեղ աշխատանքով իրականացվելու են», — ասաց Խաչատուրյանը։

Փաշինյանն էլ կատակեց՝ այսօր, ամենաուշը վաղը ստիպված է լինելու Խաչատուրյանին ազատել նախարարի պաշտոնից։

«Մի օր գալիս է դա», — արձագանքեց նախարարը։

Please enter a valid URL