2022թ. ապրիլի 15-ից հունիսի 15-ը ՀՀ զինված ուժերում կանցկացվեն եռամսյա վարժական հավաքներ։
ՀՀ ՊՆ առաջարկած որոշումն այսօր հաստատվել է կառավարության նիստում։
Որոշման համաձայն` հավաքներին կմասնակցեն պահեստազորայինները։ Նպատակն ավելի պատրաստված և անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով ՀՀ զորքերի համալրումն է, ինչպես նաև պահեստազորում հաշվառված քաղաքացիների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը։
Վարժական հավաքների ընթացքում զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով կներգրավվեն նաև տրանսպորտային միջոցներ` ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող պետական մարմիններից։