Search
Close this search box.

Ռուսաստանը հազարավոր զոհեր ու վիրավորներ ունի․ Պենտագոնը թվեր է հրապարակել

ԱՄՆ-ն Ուկրաինայում գործողության առաջին երկու շաբաթվա ընթացքում ռուսական բանակի կորուստները պաշտոնապես գնահատում է 5-6 հազար մարդ։ Այս մասին CBS-ին հայտնել է Վաշինգտոնի աղբյուրը։

Վիրավորների թիվը, ելնելով այն փաստից, որ սովորաբար այն զոհերի թիվը գերազանցում է մոտ երեք անգամ, կարելի է մոտավորապես գնահատել 15-18 հազար մարդ, հավելել է աղբյուրը՝ Ռուսաստանի Դաշնության կորուստներն անվանելով «շատ նշանակալի»։

Ուկրաինական կողմը ռուսական բանակի հորուստների թիվը գնահատում է մոտ 12 հազար։ Ռուսաստանը թվեր չի հրապարակում։

Please enter a valid URL