Կիևը պատրաստ է քննարկել երկրի չեզոք կարգավիճակը, եթե Ուկրաինային տրվեն անվտանգության երաշխիքներ։ Այս մասին հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Միխայիլ Պոդոլյակը։
«Մենք պատրաստ ենք հակամարտության դիվանագիտական կարգավորմանը, Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ ուղիղ երկխոսության», — ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալը։
Հիշեցնենք, որ Վաղը Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպումը։
Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության և մի շարժ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ։