Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետների կիրառմամբ ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի դատախազությունը։
Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել են «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները։
Ըստ հաղորդագրության` Ադրբեջանի ԶՈւ–ն կասեցնում է բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտում բնակիչների ազատ տեղաշարժը:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:
Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել են «տարածքը լքելու, ուժ կիրառելու» սպառնալիքները: