Search
Close this search box.

Պատժամիջոցները հարվածել են նաև Արևմուտքի երկրներին, իրավիճակը կտրուկ կփոխվի. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի նկատմամբ կիրառած Արևմուտքի պատժամիջոցները ուժեղ հարված են հասցրել նույն Արևմուտքի երկրներին, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա հավելել է, որ իրավիճակն այդ երկրներում խիստ հետընթաց է ապրելու։

Զախարովայի խոսքով` համաշխարհային տնտեսության մեջ էլ վիճակի վատթարացումը COVID-19–ի հետ կապված ճգնաժամն է հրահրել։
«Չէ՞ որ դուք այն այսօր բարդացրել եք պատժամիջոցներով, որոնք արդեն նույնիսկ անկախ նրանից, որ մենք դեռ գլոբալ առումով հակամիջոցներ չենք մշակել, արդեն կործանարար հարված են հասցրել ձեզ։ Դուք ինքներդ եք դա արել։ Նման պայմաններում ձեր երկրների ներսում իրավիճակը դրամատիկորեն դեգրադացվելու է», – ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է նաև, որ Ռուսաստանը դեռ Արևմուտքի պատժամիջոցների դեմ պատասխան միջոցներ չի մշակել։
«Ռուսաստանը դեռ չի պատասխանել, Ռուսաստանը դեռ միջոցներ չի ձեռնարկել, որոնք պետք է կիրառվեն որպես պատասխան», – ասել է նա։

Արևմուտքի երկրներն Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով նոր հակառուսական պատժամիջոցներ են սահմանել։ Մասնավորապես պատժամիջոցների տակ են ընկել ՌԴ մի քանի խոշոր բանկեր, այդ թվում «Սբերբանկն» ու ՎՏԲ–ն։ ԵՄ–ն, ԱՄՆ–ն, Կանադան, ԵՄ-ն և մի շարք այլ երկրներ փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել է օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունը։ Պատժամիջոցներ են սահմանվել ՌԴ բարձր տեխնոլոգիական արտադրանք մատակարարելու համար։

Նոր Զելանդիան պատժամիջոցներ է սահմանում Պուտինի նկատմամբ և ոչ միայն
ԱՄՆ-ն մարտի 8-ին հայտարարեց Ռուսաստանից նավթի, հեղուկ գազի և ածխի, ինչպես նաև մի շարք նավթամթերքների ներմուծման արգելքի մասին։ Այնուհետև Մեծ Բրիտանիան հայտարարեց, որ մինչև 2022 թվականի վերջ Ռուսաստանից կդադարեցնի նավթի և նավթամթերքի ներմուծումը։

Please enter a valid URL