Search
Close this search box.

Էրդողանը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի ռեժիմ կհաստատվի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հնարավոր հանդիպումը կհանգեցնի Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատմանը։

«Հուսով եմ, որ վաղը կկայանա Ուկրաինայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը, որը դռները կբացի մշտական ​​հրադադարի համար»,- ասել է նա Անկարայում ունեցած ելույթի ժամանակ։

Please enter a valid URL