Search
Close this search box.

Ռուսաստանը «լուծում է լոգիստիկ խնդիրները» և կարող է շուտով հարձակվել Կիևի վրա․ The Guardian

Կիևի վրա Ռուսաստանի զարմանալիորեն քաոսային հարձակման հետևանքով հազարավոր զինվորներ և հարյուրավոր մեքենաներ մնացել են հյուսիս-արևմուտք ընկած ճանապարհներին մի քանի օր շարունակ, սակայն մի քանի ռազմական վերլուծաբաններ կարծում են, որ Մոսկվան աստիճանաբար հաղթահարում է իր նյութատեխնիկական խնդիրները և կարող է մեծ հարձակում իրականացնել դեպի հյուսիս-արևմուտք օրերի ընթացքում, գրում է The Guardian պարբերականը։

Վաշինգտոնում գործող Պատերազմի ուսումնասիրման ազդեցիկ ինստիտուտը երկուշաբթի երեկոյան եզրակացրեց, որ ռուսական ուժերն այժմ «կենտրոնացած են Կիևի արևելյան, հյուսիս-արևմտյան և արևմտյան ծայրամասերում»՝ նախապատրաստվելով «հարձակման մայրաքաղաքի վրա»։ Դա կարող է տեղի ունենալ 24-96 ժամից»։ Դրա հաջողությունը, վերլուծական կենտրոնի պնդմամբ, մասամբ կախված կլինի նրանից, թե որքան արդյունավետ կերպով են ռուսական զորքերը կարողացել «վերալիցքավորվել, վերակազմավորվել և պլանավորվել» նախնական ներխուժումից հետո, որը, փորձագետների կարծիքով, խափանվել է թերի պատրաստված լինելու պատճառով։

«Ռազմական գործողության ոչ մի հատված ռացիոնալ տեսք չուներ», — ասել է է Մայքլ Քոֆմանը՝ CNA վերլուծական կենտրոնի Ռուսաստանագիտության ծրագրի տնօրենը:

Հակամարտության առաջին օրերին թեթև զրահապատ ստորաբաժանումները գերազանցել են օդային ծածկույթը՝ անհաջող փորձեր կատարելով ներխուժել ինչպես Կիև, այնպես էլ Խարկով՝ ապացուցելով, ըստ Քոֆմանի, որ զինվորներին «ասել են, որ իրենք պատրաստվում են օգնել Ուկրաինային ազատագրվել»:

«Առաջիկա մի քանի օրերը, ամենայն հավանականությամբ, կրիտիկական կլինեն: Ցամաքային պատերազմի փորձագետ Նիկ Ռեյնոլդսն կարծիք է հայտնել, որ թեև ռուս զինվորականները չեն կարողանա լուծել նյութատեխնիկական խնդիրները, սակայն ջանքեր կգործադրվեն ներխուժող ուժերի առնվազն մի մասի համալրման համար:

«Հարցն այն է, թե արդյո՞ք բավական լավ կանցնի Կիևի շրջափակումն ավարտելու փորձը՝ հաշվի առնելով ֆիզիկական և հոգեբանական հարվածները, որոնք իրենց ուժերը կրել են, երբ գտնվում էին շփոթված անկազմակերպության վիճակում»,֊ասել է Ռեյնոլդսը, գրում է The Guardian-ը:

Please enter a valid URL