ԱՄՆ-ի գնահատմամբ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ օգտագործված ռուսական ռազմական ակտիվների 8%-ից 10%-ն այժմ ոչնչացված է կամ անգործունակ:
CNN-ը, նշում է, որ նման տեղեկություն է հայտնել հետախուզական թարմ տվյալներին ծանոթ ամերիկացի պաշտոնյան:
Լրատվամիջոցը հայտնում է, որ կորցրած տեխնիկան ներառում է տանկեր, ինքնաթիռներ, հրետանի և այլ ռազմական միջոցներ: ԱՄՆ-ի գնահատմամբ, Ուկրաինան կորցրել է իր ռազմական ակտիվների նույնքան տոկոսը, ասել է պաշտոնյան: