Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զելենսկին շնորհակալություն է հայտնել Բայդենին՝ «ամբողջ աշխարհին ամենահզոր ազդանշանի համար»

Յուրաքանչյուր ցենտ, որ Ռուսաստանը ստանում է էներգակիրների վաճառքից, վերածվում է փամփուշտների ու արկերի, որոնք թռչում են այլ պետություններ։ Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Նա շնորհակալություն է հայտնել Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենին «ամբողջ աշխարհին ամենահզոր ազդանշանի համար», որը նա տվել է՝ արգելելով ռուսական նավթի, գազի ու ածուխի ներմուծումը ԱՄՆ։

Ուկրաինայի պետության ղեկավարի խոսքով՝ կամ Ռուսաստանը հարգելու է միջազգային իրավունքը, կամ գումար չի ունենա ռազմական գործողություններ սկսելու համար։

«Մեկ այլ բենզալցակայան կգտնեն… Բայց ԱՄՆ նավթի ներկրման արգելքը կթուլացնի ահաբեկչական պետությունը տնտեսապես, քաղաքականապես և գաղափարապես, քանի որ խոսքը վերաբերում է ազատությանը, ապագային և ուր կտեղափոխվի ամբողջ աշխարհը», — ասել է Զելենսկին։

Please enter a valid URL