Search
Close this search box.

Օր 14-րդ: Ինչ է տեղի ունեցել վերջին ժամերի ընթացքում

«Այլ բենզալցակայան կգտնեն». Զելենսկին ողջունել է Բայդենի՝ ռուսական նավթի, գազի ու ածուխի ներմուծումն ԱՄՆ արգելելու մասին որոշումը:
***

«Այլ բենզալցակայան կգտնեն». Զելենսկին ողջունել է Բայդենի՝ ռուսական նավթի, գազի ու ածուխի ներմուծումն ԱՄՆ արգելելու մասին որոշումը:
***

Միացյալ Նահանգները ճանաչել է իր կենսաբանական լաբորատորիաների առկայությունը. Ուկրաինայում RT
***

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Միացյալ Թագավորության զինվորականներին արգելել է առանց թույլտվության մեկնել Ուկրաինա, հայտնում է The Independent-ը
***

Եվրախորհրդարանը բարձրացրել է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանն աջակցող երկրների դեմ պատժամիջոցների հարցը. RT
***

ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ չեն կիրառի Ռուսաստանից ուրանի նկատմամբ, քանի որ ամերիկյան ատոմակայանները կախված են դրանից, գրում է Reuters-ը:
***

ԱՄՆ-ն ու դաշնակիցներն արդեն ավելի քան 1 միլիարդ դոլարի պաշտպանական օգնություն են տրամադրել Ուկրաինային:
***

ԱՄՆ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս ամերիկացիներին Ուկրաինա մեկնելուց առաջ կտակ կազմել:
***

«Կամ Ռուսաստանը կհարգի միջազգային իրավունքը և պատերազմ չի վարի։ Կամ նա փող չի ունենա այս պատերազմները սկսելու համար»․ Զելենսկի
***

PepsiCo-ն դադարեցնում է Pepsi-Cola-ի վաճառքը Ռուսաստանում. Ընկերությունը կշարունակի դաշնությունում վաճառել կաթ և մանկական սնունդ:
***

Coca-Cola-ն դադարեցնում է գործունեությունը Ռուսաստանում:
***

Լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն ու նրա կինը 1 միլիոն դոլար են նվիրաբերել ուկրաինացի երեխաներին օգնելու համար։ Բացի այդ, ամուսինները ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ միասին դրամահավաք են բացել՝ պատերազմից տուժած ուկրաինացի երեխաներին օգնելու համար։
***

Լեհաստանից Ուկրաինա խորհրդային արտադրության կործանիչների հնարավոր տեղափոխման հարցերը չեն լուծվել, հայտնել են Սպիտակ տանը։
***

Բայդենը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին ընդունել 12 միլիարդ դոլարի փաթեթ Ուկրաինային աջակցելու համար։

Please enter a valid URL