Search
Close this search box.

Ադրբեջանի նպատակը Արցախում էներգետիկ ճգնաժամ առաջացնելն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ «Գիշերվանից Արցախում գազ չկա։ Առավոտյան «Արցախգազ»-ից տեղեկացրել էին, որ ՀՀ-ից Արցախ եկող գազատարը վթարվել է։

Պաշտոնապես տեղեկացվել է գազատարի վթարի մասին, սակայն հաշվի առնելով վերջին օրերի ադրբեջանական սադրանքները, Արցախում ավելի շատ շրջանառվում է Ադրբեջանի միջամտության մասին, պարզ ասած, պայթեցման մասին։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ, Ադրբեջանը խոչընդոտում է գազատարի վերականգնողական աշխատանքներին։

Ավելին, լուրեր են շրջանառվում, որ գազատարը տարբեր հատվածներում կարող է ականապատված լինել, ինչն ավելի է բարդացնելու հետագա աշխատանքները։

Այն, որ Ադրբեջանը խոչընդոտում է քաղաքացիական բնակչության սպասարկմանն ուղղված գազամատակարարման բնականոն ընթացքն արդեն իսկ ցույց է տալիս նրա՝ գազատարի վթարի մասով ունեցած շահագրգռությունը և էներգետիկ ճգնաժամ առաջացնելու հեռահար նպատակները։

Ասել, որ անսպասելի բան է տեղի ունեցել՝ միանշանակ ոչ։ Բարդություններ անընդհատ լինելու են, փակուղուց դուրս գալու հնարավորություն, շրջանցելու ելքեր միշտ էլ գտնվելու են։

Դրա համար ամուր նյարդեր, կամք և կոմպետենտ մարդիկ են պետք»,- գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի ԱԱԾ-ն կպարզի, թե որոնք են Արցախում գազամատակարարման խափանման պատճառները:

Please enter a valid URL