Search
Close this search box.

Շուշիի գազատարը, որը սնուցում էր Արցախը, պայթեցրե՞ լ են․ ի՞ նչ են ասում արցախցիները և ինչ գործողություն է սկսել ԱԱԾ-ն

Սույն թվականի մարտի 8-ի գիշերը, ժամը 01:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունից Արցախ մատակարարվող գազի խողովակաշարում Շուշիի շրջանի հատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով խափանվել է ամբողջ Արցախի գազամատակարարումը, տեղեկացնում են Արցախի Ազգային անվտանգության ծառայությունից:

«Ադրբեջանական կողմը խոչընդոտներ է հարուցում «Արցախգազ» ՓԲ ընկերության մասնագետների կողմից վթարի վայրում վթարավերականգնողական աշխատանքների կատարմանը: ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից նույնպես միջոցներ են ձեռնարկվում խափանման պատճառները պարզելու, այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հնարավոր դիվերսիոն կամ վնասարար դրսևորումները և հանցավոր արարքները վեր հանելու ուղղությամբ: Այս պահին ԱՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները միջոցներ են ձեռնարկում դեպքի վայր ժամանելու և այն քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով հետազոտելու համար, որից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն՝ այդ թվում գազամատակարարման խափանման իրական պատճառների վերաբերյալ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակաբար կատարում է օրենքով իր վրա դրված պարտականությունները, պատասխանատվություն է կրում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով դեպքի վայրի հարակից տարածք ներկայացած մատակարար կազմակերպության և իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքի ու անվտանգության համար: Բավարար տեղեկություններ և ապացույցներ ամրագրելուց հետո ծառայությունը հանրությանը լիարժեք տեղեկություն կտրամադրի դեպքի հանգամանքների վերաբերյալ»,– ասվում է Արցախի ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:

Ավելի վաղ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարություն էր տարածել, որում նշում էր, որ գազամատակարարման վերականգնմանը խոչընդոտելով՝ Ադրբեջանը ցանկանում է Արցախում հումանիտար խնդիրներ հարուցել։

Արցախից Amlife.am-ի հետ զրույցում արցախցիները չբացառեցին, որ ադրբեջանական կողմը պայթեցրել է Արցախը սնուցող գազատարը, այլապես անհասկանալի է, թե ինչու չեն թողնում վերականգնման աշխատանքներ տանել․ «Պայթեցումն էլ հնարավոր է կապված լինի Արցախի կողմից Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու հետ»,- վստահեցնոմ են մեզ հետ կապ հաստատած արցախցիները:

Amlife.am Շ

Please enter a valid URL