Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հատուկջոկատայիններն առաջ են շարժվել». Կադիրովի զորքն Ուկրաինայում բնակավայր է գրավել

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է ուկրաինական ևս մեկ բնակավայրի գրավման մասին, ինչպես նաև հայտնել է, որ հատուկջոկատայիններն առաջ են շարժվում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Չեչենական հատուկ ջոկատները ազատագրել են ևս մեկ ուկրաինական բնակավայր։ Մեր մարտիկները, հայտնի հրամանատարներ Մագոմեդ Տուշաևի, Դանիիլ Մարտինովի ու Հուսեյին Մեջիդովի գլխավորությամբ, հանձնարարությունը կատարել են առանց կորուսների։ Շատ կարևոր է, որ հատուկ գործողության ընթացքում անգամ մեկ խաղաղ բնակիչ չի տուժել»,-իր տելեգրամյան ալիքում գրել է Կադիրովը։

Նա հայտարարել է, թե մարդիկ մոտենում ու անկեղծորեն շնորհակալություն են հայտնում հատուկջոկատայիններին, իսկ վերջիններս բնակիչներին ապահովում են ամեն ինչով՝ կիսվում են օրապահիկով, գումար, դեղորայք են տալիս։

«Հատուկջոկատայիններն առաջ են շարժվել։ Շնորհավորում եմ մեր տղաներին՝ հերթական հաղթանակի առիթով։ Վստահ եմ՝ շուտով ողջ Ուկրաինան կազատագրվի»,-գրել է նա։

Please enter a valid URL