Search
Close this search box.

Ինչ նոր որոշում է կայացրել Զելենսկին

Ուկրաինայի Գերագույն ռադան հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ամբողջ աշխարհից հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ՝ Ռուսաստանի զինված ուժերի դեմ ռազմական գործողություններին մասնակցելու համար։

«Զելենսկին որոշել է հետ կանչել ուկրաինացի խաղաղապահներին ամբողջ աշխարհից` ռուսական ագրեսիան հետ մղելու նպատակով ուկրաինական բանակն ուժեղացնելու համար»,- հաղորդում է Ռադայի Telegram ալիքը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն Պյոտր Իլյիչևը չէր բացառել ՄԱԿ-ի խաղաղապահներին Ուկրաինայի սահմանին տեղակայելու հնարավորությունը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել այդ երկրի դենացիֆիկացման, ապառազմականացման ու չեզոքության պարտադրելու նպատակով։
Որոշման առիթ էր դարձել այն, որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են ՌԴ-ին օգնության խնդրանքով։

Please enter a valid URL