Search
Close this search box.

Արցախից հաղորդագրություն են տարածել

Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը, տեղեկացնում է «Արցախգազ» ՓԲԸ-ից։

«Հարգելի գազասպառող բաժանորդներ «Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։

Ընկերության աշխատակիցների կողմից արդեն սկսված է վերականգնողական աշխատանքները ՝ արագ և կարճ ժամկետներում գազամատակարարումը վերականգնելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Please enter a valid URL