Ուկրաինայի Զինված ուժերը մարտի 5-ից 8-ն ընկած ժամանակահատվածում մարտերում կորցրել են ավելի քան 270 մարդ:
***
ԱՄՆ-ը Չինաստանին սպառնում է պատժամիջոցներով Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ չկիրառելու համար:
***
Ուկրաինացի խաղաղապահները կներգրավվեն ռուսական բանակի հետ ռազմական գործողություններում. նման հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
***
Կոսմետիկայի արտադրող Estee Lauder-ը կդադարեցնի իր գործունեությունը Ռուսաստանում:
***
Ռուսաստանն առաջ է անցել Իրանից՝ դառնալով աշխարհի ամենաշատ պատժամիջոցների ենթարկված երկիրը․ Սպիտակ տուն
***
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտի 8-ին Մոսկվայի ժամանակով ժամը 10.00-ից (Կիևի ժամանակով 9.00-ից), նախապես հայտարարված «լռության ռեժիմի» համաձայն, մարդասիրական միջանցքը կշարունակի աշխատել Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից, Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրսբերման համար։
***
Մենք ցանկանում ենք ուղիղ բանակցություններ Զելենսկու և Պուտինի միջև․ Ուկրաինայի ԱԳՆ
***
ԱՄՆ Կոնգրեսի անդամները ճնշում են գործադրում Բայդենի վարչակազմի վրա՝ հեշտացնելու ՆԱՏՕ-ից և Արևելյան Եվրոպայից Ուկրաինա կործանիչների անհապաղ տեղափոխումը. Reuters-ը
***
ՖԻՖԱ-ն արտասահմանցի խաղացողներին և մարզիչներին թույլ է տվել միակողմանիորեն կասեցնել պայմանագրերը ռուսական ակումբների հետ։
***
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտ ապագայում չի ակնկալում Ուկրաինայում իրավիճակի կարգավորում:
Մակրոնը նաեւ ասել է, որ հաջորդ ձմռանը Եվրոպան մեծ խնդիրների կբախվի, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումը։
***
Յանուկովիչի ինքնաթիռը Մինսկից օդ է բարձրացել դեպի Մոսկվա, հայտնում է «Ուկրաինսկա պրավդան»։
***
Բայդենի վարչակազմը պատրաստ է քայլեր ձեռնարկել՝ արգելելու ռուսական նավթի ներմուծումն ԱՄՆ՝ առանց եվրոպացի դաշնակիցների մասնակցության. Reuters
***
Ռուսաստանն արդեն 625 հրթիռ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ. Պենտագոն
***
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերման․ առաջիկա օրերին Ուկրաինա զենքի մատակարարումը կտրուկ կբարդանա:
***
Պենտագոնը որևէ նշան չի տեսնում, որ Ռուսաստանը պատրաստվում է հավելյալ ուժեր ուղարկել Ուկրաինա՝ բացի պատերազմի մեջ արդեն ներգրավվածներից։