Search
Close this search box.

Սուքիասյաններին պատկանող Հայէկոնոմբանկը այս ծանր օրերին մտնում է մարդկանց գրպանը

Մարդիկ սոցիալական ցանցերում կոչ են անում, որ տաքսիստները կամ վարձով բնակարան տվողները չօգտվեն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակից և չբարձրացնեն գները: Նրանց ասածի մեջ տրամաբանություն կա. չի կարելի սեփական երջանկությունը կառուցել ուրիշի ողբերգության վրա:

Ընդհակառակը մարդկային բանականությունը հուշում է, որ դժվարության մեջ հայտնված մարդուն պետք է օգնել: Բայց եթե տաքսիստը Ռուսաստանից եկածից հազար դրամ ավել է վերցնում, նրա արածը ինչ-որ կերպ կարելի է բացատրել` այդ մարդը լուծում է իր օրվա հացի խնդիրը, տաքսիստի կյանքը մի ամբողջ ողբերգություն է, նա լավ օրից չի, որ տաքսիստ է դարձել ու նրան հանրային բարոյականությունը չի հուզում:

Բայց ավելի նողկալի է, երբ ուրիշի ողբերգության վրա փող, այն էլ միլիոներ է աշխատում միլոնատերը, Հայաստանի թիվ մեկ օլիգարխի ընտանիքը: Հայտնի է, որ Հայէկոնոմբանկը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, որի գլուխը Հայաստանի թիվ մեկ օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է:

Մեր բազմաթիվ հայրենակիցներ բողոքում են, որ այս օրերին հարազատների կողմից իրենց դոլարով ուղարկված գումարը Հայէկոնոմբանկը տալիս է դրամով: Նախկինում նման պրակտիկա չի եղել. ենթադրենք ԱՄՆ-ից ուղարկել են հազար դոլար, դրա համար ուղարկողը վճարել է կոմիսիոն վճար, իսկ ստացողը բանկից ստացել է գումարը արտարժույթով: Բանկի աշխատակիցները միշտ հարցնում են, թե ուզում եք` կարող ենք փոխանակել դրամով, բայց ընտրությունը ստացողինն է, կուզի դրամով կվերցնի, կուզի` դոլարով: Հիմա Հայէկոնոմբանկը մարդկանց զրկել է ընտրության հնարավորությունից, միանգամից վճարում են դրամով:

Հայաստանում դոլարի մեծ պահանջարկ կա: Դոլարի առքի ու վաճառքի կուրսերի մեջ տարբերությունը առաջվա նման 1-2 դրամ չի, այլ 12-17 դրամ: Սուիքասյանի ընտանիքին պատկանող բանկը որոշել է առիթը բաց չթողնել ու դրա վրա էլ փող աշխատել: Երբ բանկը արտասահմանից ուղարկված արտարժույթի փոխարեն վճարում է դրամով, հաշվում է առքի գնով: Բայց բանկի հաշվին գումարը նստում է արտարժույթով և բանկը այն կարող է վաճառել: Ստացվում է, որ յուրաքանչյուր դոլարի մեջ Հայէկոնոմբանկը աշխատում է 17 դրամ: Առաջին հայացքից թվում է փոքր գումար է, բայց երբ խոսքը միլիանավոր դոլարների մասին է, վերջնահաշվարկում ստացվում է տասնյակ և հարյուր միլիոնավոր դրամների եկամուտ՝ ընդամենը բանկի հաճախորդների գրպանը մտնելու միջոցով:

Սրա լուծումը այն կլինի, եթե մարդիկ մասսայաբար հրաժարվեն օգտվել Հայէկոմոմբանկի ծառայություններից, և իրենց գումարները փոխանցեն իրենց հաճախորդներին հարգող, տարրական բարեկրթությունը պահպանող բանկերի միջոցով: Ընդհանրապես բոյկոտը պայքարի ամենաարդյունավետ մեխանիզմն է, ուղղակի մեր հասարակության ինքնակազմակերպման աստիճանը դեռ թույլ չի տալիս, որ մենք բոյոկտենք Սուքիասյանին պատկանող բանկը, առևտրի և սննդի օբյեկտները, տոնավաճառներն ու բենզալցակայանները: Բայց չի բացառվում, որ մի գեղեցիկ օր դա տեղի ունենա, ուղղակի պետք է յուրաքանչյուրս սկսենք մեզանից, անենք առաջին քայլը:

ArmLife.am

Please enter a valid URL