Search
Close this search box.

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երրորդ փուլն ավարտվեց

ՌԴ և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցություններն ավարտվել են։ Այս մասին հայտնել են Բելառուսում ՌԴ դեսպանությունից։

Բանակցությունները կայացել են Բելառուսում՝ Բելովեժյան թավուտում։

Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդականն ասել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև հումանիտար միջանցքների հարցով բանակցություններում դրական տեղաշարժեր կան։

Նշենք, որ ՌԴ պատվիրակության ղեկավար Մեդինսկին ավելի վաղ հայտնել էր, որ ՌԴ պատվիրակությունը Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլում կփորձի կրկին բարձրացնել հումանիտար միջանցքների թեման:

Please enter a valid URL