Ուկրաինայի դեսպանատները զինյալներ են հավաքագրում ամբողջ աշխարհում: Այս մասին գրում է War Gonzo նախագիծը:
Մասնավորապես, ինչպես հայտնի է դարձել նախագծի աղբյուրներին, ակտիվ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիայի երկրներում։
«Հավաքագրումն իրականացվում է https://fightforua.org կայքի միջոցով, որը քայլ առ քայլ բացատրում է, թե ինչպես կարող է ապագա վարձկանը հայտնվել Ուկրաինայի պատերազմի մեջ: Հետադարձ կապի համար տրված են Ուկրաինայի դեսպանատների հեռախոսահամարները:
Միաժամանակ ասիական որոշ երկրներում տեղեկատվական պատերազմ է մղվում Ռուսաստանի դեմ։ Օրինակ՝ Ուզբեկստանում արգելափակվեց ռուսական RT-ն, իսկ ուզբեկական լրատվամիջոցները զանգվածաբար տարածեցին ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից ստեղծված կեղծիքներ»,- գրում է նախագիծը։