Ուկրաինայի ամենամեծ բազմապրոֆիլ մանկական հիվանդանոցի՝ «Օխմատդետ»-ի հիվանդները բուժումը շարունակում են հիվանդանոցի ապաստարանում՝ ծանր պայմաններում: Այստեղ են բուժօգնություն ստանում նաև պատերազմի ընթացքում վիրավորում ստացած երեխաները: «Ազատություն ռադիոկայան»-ի ուկրաինական ծառայության ռեպորտաժը՝ հիվանդանոցի ապաստարանից:
Նշենք, որ ըստ վերջին տվյալների՝ ռուսական ներխուժման հետևանքով Ուկրաինայում արդեն իսկ զոհվել է առնվազն 38 երեխա: