Այսօր լույս աշխարհ եկավ 44-օրյա պատերազմում անմահացած հերոս, ծնունդով Բռնակոթցի Արտակ Սեյրանի Առաքելյանի եղբայրը` Արտակը, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Շնորհավորում եմ ընկերոջս` Սեյրանին որդու ծննդյան կապակցությամբ, մաղթում եմ, որ փոքրիկ Արտակը լույս բերի ընտանիքին` շարունակելով հերոս եղբոր չապրած կյանքն ու իրականացնելով նրա չիրագործված երազանաքները:
Քո ծնունդով բոլորիս մեջ վերստին ապրելու ցանկություն արթնացրեցիր, փոքրիկ Արտակ, մեծացիր խաղաղ և անվտանգ երկնքի տակ»: