Search
Close this search box.

Մեկ ակնթարթում կարող է պատերազմն ավարտվել․ ՌԴ նախագահի խոսնակը ասել է, թե ինչ պայմանով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, թե ինչ պայմաններով է Ռուսաստանը պատրաստ դադարեցնել ռազմական գործողությունները։

«Նրանց (ուկրաինացիներին) ասել են, որ այս ամենը կարող է կանգ առնել մի ակնթարթում», – Պեսկովի խոսքերն է մեջբերում Reuters-ը։ Պեսկովը թվարկել է պայմանները՝ «Ուկրաինայի՝ որեւէ բլոկի անդամակցելու բացառում, ամրագրված Սահմանադրությամբ, Ղրիմի ռուսական պատկանելության ճանաչում, Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների անկախության ճանաչում»։

Please enter a valid URL