Այս պահին Ուկրաինայից փախած նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին պատկանող RA-09617 ինքնաթիռը վայրէջք է կատարում Մինսկում։ Այս մասին հայտնում է Nexta live-ը։
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների՝ Կրեմլը ներկայումս նախապատրաստում է նրան հատուկ գործողության, ըստ ուկրաինական հետախուզության։
Ավելի վաղ ուկրաինական լրատվականներում տեղեկություն էր տարածվել, որ սցենարներից մեկի համաձայն՝ այնտեղ կփորձեն նրան «Ուկրաինայի նախագահ» հռչակել։