Search
Close this search box.

«Մաքրեք Ուկրաինայի երկինքը». Զելենսկու հայտարարությունը

Ուկրաինան Արևմուտքից սպասում է «երկնքի մաքրման» կամ էլ մարտական ինքնաթիռների և ՀՕՊ միջոցների մատակարարման։ Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է տեսաուղերձում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի նկատմամբ ոչ թռիչքային գոտի սահմանելու որոշումը կդիտարկի որպես մասնակցություն զինված հակամարտությանը: Իր հերթին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքը չի պատրաստվում ոչ թռիչքային գոտի ստեղծել, այլապես հակամարտությունը կարող է դուրս գալ Ուկրաինայի սահմաններից:

«Մենք սպասում ենք որոշման` կա՛մ «երկնքի մաքրման», կա՛մ ուժի, որը դուք ունեք` ռազմական ինքնաթիռների և հակաօդային պաշտպանության միջոցների տրամադրման, որոնք մեզ անհրաժեշտ ուժ կտան։ Դա օգնություն է, որն աշխարհը պետք է ցույց տա ոչ թե պարզապես Ուկրաինային, այլ իրեն», — ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը կոչ է արել նաև նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ, բոյկոտել ռուսական արտահանումը (մասնավորապես, հրաժարվել նավթից և նավթամթերքներից) և ներմուծումը:

«Եթե ներխուժումը շարունակվում է, և Ռուսաստանը չի հրաժարվել Ուկրաինայի դեմ իր պլաններից, նշանակում է ՝ պատժամիջոցների նոր փաթեթ է պետք։ Նոր պատժամիջոցներ, նոր պատժամիջոցներ պատերազմի դեմ, հանուն խաղաղության։ Ռուսական արտահանման բոյկոտը, մասնավորապես, Ռուսաստանից նավթից ու նավթամթերքից հրաժարվելը, կարելի է էմբարգո անվանել ։ Բոյկոտ Ռուսաստան ներմուծման», — նշել է Զելենսկին։

Please enter a valid URL