Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտարարել է, որ զգալի առաջընթաց կա Ուկրաինային զենք մատակարարելու հարցում, գրում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը։
«Ես չեմ մեկնաբանի զենք-զինամթերքի մատակարարումը, սա նուրբ պահ է, թող թշնամին անակնկալի գա, իմացեք, որ զգալի առաջընթաց կա»,- ընդգծեց նախարարը։
«Մենք աշխատում ենք հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության ոլորտում գործընկերներից օգնություն ստանալու ուղղությամբ: Բայց մեր հաղթանակի անխուսափելիության նկատմամբ վստահությունն ավելացնում են ոչ թե տրված խոստումները, այլ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը»,- ասել է Ռեզնիկովը: